Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վաղը Չինաստանից Երևան կհասնեն թթվածնային սարքեր, ախտորոշման թեստեր, նմուշառման ձողիկներ, դիմակ և արտահագուստ

Վաղը Չինաստանից Երևան կհասնեն թթվածնային սարքեր, ախտորոշման թեստեր, նմուշառման ձողիկներ, դիմակ և արտահագուստ
26.12.2020 | 20:55

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը, առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։
Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100000 կովիդի ախտորոշման թեստ, 200000 նմուշառման ձողիկեր, դիմակ և արտահագուստ։ Հիշեցնեմ, որ ի թիվս այլոց, միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել են թվով 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էր տեղափոխվել 1 շաբաթ առաջ»։

Դիտվել է՝ 10375

Մեկնաբանություններ